Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

8 փաստ շաքարի մասին.

8 փաստ շաքարի մասին.

Շատերս ենք լսել, որ շաքարն օգտակար չէ, սակայն, չգիտես ինչու, կարծում ենք, որ մեծաքանակ շաքարի օգտագործումը պակաս վտանգավոր է, քան չհագեցած ճարպերն ու ճարպաթթուները, սոդան ու կալորիաները: Սակայն, եթե պատկերացում ունենանք շաքարի վնասների մասին, կփորձենք ամեն գնով խուսափել նրանից:

1. Շաքարը կարող է վնասել սրտին


2013թ․ կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շաքարը բացասական ազդեցություն է ունենում սրտի արյունամղիչ ֆունկցիայի վրա և մեծացնում կաթվածի հավանականությունը: Մեղավորը շաքարի մոլեկուլ G6P-ն է: Ըստ վիճակագրության՝ սրտի կաթված ստացած մարդկանց կեսը հինգ տարուց ավելի չի ապրում:

 8 փաստ շաքարի մասին. 2. Շաքարը նպաստում է ճարպերի կուտակմանը որովայնում


Վերջին 30 տարվա ընթացքում մանկական գիրության ցուցանիշները եռապատկվել են: Բավական է այցելել մանկական զբոսայգի, դպրոց և տեսնել, թե ինչ է կատարվում․ գիրուկ մանուկներ, հիմնականում՝ ճարպի շերտով հենց գոտկատեղի շրջանում: Պատճառներից մեկը, ըստ 2010թ․ ուսումնասիրության, ֆրուկտոզայով ծանրաբեռնված ըմպելիքներն ու սննդատեսակներն են, բոլոր տեսակի քաղցր գազավորված և «բնական» հյութերը: Իհարկե, ֆրուկտոզա կա նաև բնական մրգերի մեջ, սակայն օրգանիզմին անհրաժեշտ քանակով:

3. Շաքարը լուռ մարդասպան է


Մի պահ մոռանանք աղի մասին․ շաքարը ևս գաղտնի կերպով, առանց ախտանշանների, անում է իր սև գործը: Այսպես՝ ֆրուկտոզայի մեծաքանակ օգտագործումը հանգեցնում է լեպտինի անգործությանը: Լեպտինը մի հորմոն է, որն օրգանիզմին հասկացնում է, որ ստացել է բավականաչափ սնունդ: Ուստի, եթե լեպտինը սկսում է չաշխատել, տեղի է ունենում սննդի գերկլանում, ինչը բնականաբար հանգեցնում է ավելորդ քաշի ձեռքբերմանը:

4. Շաքարից կախվածությունը կարող է լինել ժառանգական


Եթե ասում ես՝ քաղցրից կախվածություն ունեմ, հնարավոր է, որ ճիշտ ես: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ նրանք, ովքեր ունեն գենետիկ փոփոխություններ գրելին կոչվող հորմոնում, ավելի հակված են քաղցրակերության և ալկոհոլի մեծաքանակ օգտագործման, իսկ այդ փոփոխության պատճառը դարձյալ կարող է շաքարը լինել:

 8 փաստ շաքարի մասին. 5. Շաքարն ու ալկոհոլը լյարդի վրա թողնում են հավասար վատ ազդեցություն


2012-ին գիտնականներն առաջ քաշեցին այն գաղափարը, որ անհրաժեշտ է այնպիսի սահմանափակումներ ու զգուշացումներ մտցնել շաքարի մեծ բաժին պարունակող սննդի ու ըմպելիքների վրա, ինչպիսին կա ալկոհոլի դեպքում: Նրանք ապացուցեցին, որ ֆրուկտոզան ու գլյուկոզան մեծ չափաբաժնով նույն քայքայիչ ազդեցությունն են թողնում լյարդի վրա, ինչպիսին ալկոհոլի էթանոլը: Ավելին՝ շաքարը ալկոհոլի նման մեծացնում է քրոնիկ հիվանդությունների ռիսկը:

6. Շաքարն ազդում է ուղեղի աշխատանքի վրա


2009-ին կատարված մի ուսումնասիրություն պարզել է, որ կապ կա գլյուկոզայի օգտագործման և բջիջների ծերացման միջև: Դա կարող է հանգեցնել կնճիռներից մինչև լուրջ քրոնիկ հիվանդությունների առաջացման: Իսկ 2012-ին կատարված ուսումնասիրություններն ապացուցել են, որ շաքարի մեծաքանակ կիրառումը աղետալի ազդեցություն է ունենում ուղեղի բջիջների վրա, հանգեցնում հիշողության և մտավոր առողջության խնդիրների:

7. Շաքարը թաքնվում է ոչ քաղցր ուտելիքի մեջ


Կարծում ես շաքար կա միայն կոնֆետի, խմորեղենի կամ գազավորված հյութերի մեջ: Իրականում, այն կարող է թաքնված լինել ամենաանսպասելի ուտելիքների՝ տոմատի մածուկի, տոնիկի, մարինացված սննդի, նույնիսկ հացի մեջ:

8. Շաքարի գերօգտագործումը կարճացնում է կյանքը


Ըստ 2013-ին կատարված ուսումնասիրության՝ շաքար պարունակող ըմպելիքների և քրոնիկ հիվանդությունների (դիաբետ, քաղցկեղ կամ սրտանոթային հիվանդություններ) միջև սերտ պատճառահետևանքային կապին է վերագրվում այդ տարի աշխարհում գրանցված 180,000 մահվան դեպքը:

Հետգրություն․ պետք է ասել, որ կաթի մեջ պարունակվող պարզ շաքարները /լակտոզայի տեսքով/ չունեն նույն բացասական ազդեցությունն օրգանիզմի վրա: Մրգերից ստացվող պարզ շաքարները ևս անհանգստության պատճառ չեն կարող լինել, քանի որ միաժամանակ պարունակում են մեծաքանակ հիվանդությունների դեմ պայքարող տարրեր և մանրաթելեր:

Սկզբնաղբյուր. civilnet.am
Լուսանկարը. ruslekar.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ